Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շենգավիթում պաշտոնապես բացվեց հիմնավերանորոգված մանկապարտեզը

Շենգավիթում պաշտոնապես բացվեց հիմնավերանորոգված մանկապարտեզը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 126 հիմնավերանորոգված մանկապարտեզը հոկտեմբերի 21-ին պաշտոնապես բացեց դռները փոքրիկ այցելուների առաջ: Նորովի վերանորոգված մանկապարտեզն արդեն ունի կահավորված դահլիճ, մարզադահլիճ, խոհանոց, ձմեռային այգի: Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով մեծ ներդրում ունի մանկապարտեզի հիմնանորոգման գործում, նշեց, որ մանկապարտեզի վերանորոգումը հնարավոր է դարձել ռուսաստանաբնակ հայրենակիցներից մեկի շնորհիվ, ով բարեգործություն անելու համար դիմել է իրեն: Առաջին տիկինն առաջարկել է հիմնանորոգել Երեւանի ամենամեծ ու ամենաանբարվոք վիճակում գտնվող մանկապարտեզը: «Քանի որ ես ինքս երկար տարիներ մանկապարտեզում աշխատելու փորձ ունեմ, առաջարկեցի հենց մանկապարտեզ վերանորոգել: Անձամբ դիմեցի Երեւանի քաղաքապետարան, որպեսզի ինձ տրամադրեն ամենավատ պայմաններում գտնվող եւ ամենամեծ մանկապարտեզի հասցեն: Մեր բարի գործին միացավ նաեւ «Լույս» հիմնադրամը: Երեւանի քաղաքապետը մանկապարտեզին նվիրաբերեց գույք եւ սառնարաններ, իսկ Շենգավիթ համայնքի թաղապետը` մանկական խաղահրապարակ»,-ասաց առաջի տիկինը՝ մանկապարտեզի ամենամեծ ձեռքբերումը համարելով ձմեռային այգին, որն առաջին տիկնոջ անձնական նվերն էր մանկապարտեզին:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Երեւանի քաղքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ նշեց, որ համար 126 մանկապարտեզը չէր վերանորոգվել դեռ խորհրդային տարիներից: « Հենց գալիս էր այս մանկապարտեզի վերանորոգման հերթը, մենք նահանջում էինք: Այն ծայրահեղ անմխիթար վիճակում էր: Նոր վերանորոգված մանկապարտեզն ունի արդեն 12 խումբ` 62 աշխատողներով»,- հավելեց Սողոմոնյանը:

Մանկապարտեզի տնօրեն Լենա Լեւոնյանը, ով 1994 թվականից ղեկավարում է մանկապարտեզը, նշեց, որ նոր հիմնավերանորոգված մանկապարտեզում երեխաների առօրյան հեքիաթի է վերածվելու: «Իրականություն դարձավ աշխատողների եւ ծնողների բաղձալի երազանքը: Շնորհակալ եմ այս հեքիաթային նվերը իրականություն դարձնելու համար: Մեր մանկապարտեզն էլ դասվեց Երեւան քաղաքի վերանորոգված մանկապարտեզների շարքը: Այստեղ արդեն 400 երեխա են հաճախում»,-ասաց Լեւոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]