Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացավ երկրորդ տուրը

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացավ երկրորդ տուրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցան շախմատի աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնության երկրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մինչև 12 տարեկան տղաների ենթախմբում երկրորդ հաղթանակը տոնեց Մամիկոն Ղարիբյանը: Երկրորդ տուրում իրենց ակտիվում առաջին հաղթանակները գրանցեցին նաև այս ենթախմբում հանդես եկող Րաֆֆի Ղազարյանը, Գոռ Գրիգորյանը, Սևակ Մանուկյանն ու Արշակ Մելքոնյանը, իսկ Գրիգոր Դավթյանն ու Սարգիս Սարգսյանը պարտվեցին:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում երկրորդ հաղթանակը տոնեց Գոռ Սարգսյանը: Երկրորդ տուրը հաղթական էր նաև Արսեն Դավթյանի, Դավիթ Գասպարյանի ու Էրիկ Հակոբյանի համար, իսկ Էմին Օհանյանն ու Հայկ Գրիգորյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարի մեր երեք պատվիրակներն էլ` Նիկոլայ Հովյանը, Ռուդոլֆ Փաշիկյանն ու Մենուա Հակոբյանը հաղթեցին: Երկրորդ տուրից հետո Հովյանը վաստակել է 2, Փաշիկյանը` 1.5, Հակոբյանը` 1 միավոր:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում երկրորդ հաղթանակները տոնեցին Մարիամ Մկրտչյանն ու Աստղիկ Հակոբյանը: 2-րդ տուրում հաղթանակ տարավ նաև Մարիետա Խաչատրյանը: Հասմիկ Քոչինյանն ու Նադեժդա Խաչատրյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Ասյա Եդիգարյանը պարտվեց:

Մինչև 10 տարեկանների մրցաշարում հաղթանակ տոնեց Անետա Ասկարյանը: Այս ենթախմբում հանդես եկող մեր մյուս երեք պատվիրակները պարտվեցին: Մինչև 8 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Սյուզաննա Առաքելյանը հաղթանակ տոնեց, Անգելինա Ղուկասյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Էմմա Մխիթարյանը պարտվեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]