1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը որդեգրում է ոչ ստանդարտ գործիքներով արդյունավետ լուծումներ գտնելու ճանապարհ. Վահրամ Բաղդասարյան

Կառավարությունը որդեգրում է ոչ ստանդարտ գործիքներով արդյունավետ լուծումներ գտնելու 
ճանապարհ. Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կառուցողական է համարում ՀՀ կառավարության ծրագիրը, որն արդեն արժանացել է Խորհրդարանի հավանությանը: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ծրագիրը կարճ է, հստակ, կան ռիսկային, սակայն ընդունելի էլեմենտներ: «Դա երևում է մոտեցումներից և կոնկրետ քայլերից: Վարչապետն ասաց, որ բավականին ծանր ծանրաձող պետք է բարձրացնեն: Այո, պատվիրված է բավականին ծանր ծանրաձող, և դա մենք բոլորս միասին պետք է բարձրացնենք: Մենք այդ արգելքը պետք է հաղթահարենք միասին, միասնական ձևով, որպեսզի կարողանանք իրականացնել ծրագրի դրույթները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ կառավարությունը որդեգրում է ոչ ստանդարտ գործիքներով արդյունավետ լուծումներ գտնելու ճանապարհ՝ նկատելով, որ հենց այդտեղ է ռիսկայնությունը: «Բայց ինձ թվում է, որ ստանդարտ մոտեցումներով մենք չենք կարող հասնել այն նպատակներին, որը դրված է մեր առջև»,- ընդգծեց պատգամավորը:

Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն անդրադարձավ ոչ իշխանական ուժերի բողոքներին, թե կառավարությունն իրենց հետ չի քննարկել կառավարության ծրագիրը: «Իսկ ինչո՞ւ պետք է ձեզ հետ քննարկվեր: Պատասխանատվությունը մենք ենք վերցրել ՀՅԴ-ի հետ միասին: Եվ մեր հանդիպումը եղել է այն իմաստով, որ ծրագիրը պետք է համապատասխանեցվի ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրի, ինչպես նաև հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթի  դրույթների հետ: Իսկ քննարկումները ծավալվում են այստեղ: Պատասխանատվությունը վերցնում ենք մենք, իսկ քննարկումը պետք է լինի ձեզ հետ միասին: Հիմա ազատ, շատ առողջ քննարկում է ընթանում, որին բոլորդ կարող եք մասնակցել»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Պատգամավորը զարմանք արտահայտեց, որ ընդդիմադիր կեցվածքը պահպանելու համար ժխտողական քաղաքականություն են վարում ընդդիմադիր պատգամավորները: Նրա խոսքով՝ ընդիդմադիրները կարող են դեմ լինել կառավարության կազմին, ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, բայց ոչ կառավարության ծրագրին, որը իրենց ելույթներում նրանց մեծ մասը ողջունում է: «Ես հիմա կարող եմ հայտարարել, որ այն քաղաքական գործիչները, ովքեր դեմ են կառավարության ծրագրին, միտումնավոր ցանկանում են ձախողել կառավարության գործունեությունը: Եթե դուք ցանկանում եք հասնել մեր երկրի տնտեսության զարգացմանը, դուք պետք է լծվեք այդ գործին՝ պահպանելով ձեր քաղաքական հայացքները և ընդիդմադիր կեցվածքը: Ինչի՞ն եք դեմ՝ անձերի՞ն, թե՞ ծրագրին: Մենք այստեղ ծրագիրն ենք քննարկում, ոչ թե անձերի հարց»,- եզրափակեց  Բաղդասարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]