Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի յուրաքանչյուր մարզ յուրահատուկ է. «Արմպրոդէքսպո»-ին մարզերը ներկայացան իրենց բերք ու բարիքով

Հայաստանի յուրաքանչյուր մարզ յուրահատուկ է. «Արմպրոդէքսպո»-ին մարզերը ներկայացան 
իրենց բերք ու բարիքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակում հայաստանյան մարզերը ներկայացնում էին իրենց լավագույն արտադրանքը: Լոռու մարզը ցուցադրում էր նաեւ նորամուծություններ:

Մարզի ներկայացուցիչ Մարգարիտա Կիրակոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի առաջին անգամ փորձնական աճեցրել են հնդկաձավար եւ ունեն հաջող արդյունք:

«Ճիշտ  է, քիչ քանակությամբ ենք աճեցրել, սակայն որակային առումով բավականին լավ, քիչ քիմիկատներով հարստացված բերք ենք ստացել, որը կարծում եմ՝ ապագայում նույնպես հաջողություն կունենա: Ներկայացրել ենք նաեւ բանջարեղենի հին տեսականին, որն արդեն կարծես  բրենդային տեսք ունի: Ունենք   մարզին բնորոշ պանրի, մեղրի տեսականի, կիվի, բրոկոլի, որն ամեն տարի ներկայացնում ենք»,- ասաց նա:

Մարգարիտա Կիրակոսյանի խոսքով՝  ամեն մարզ յուրահատուկ է իրենով, նույն մթերքն ամեն մարզում իր համն ու հոտն ունի:

Ցուցահանդեսին իր գինու տեսականին էր ներկայացնում նաեւ Արմավիրի մարզի «Կարաս» գինիների գործարանը:

«Կարաս» գինիների մարքեթինգի եւ վաճառքի մենեջեր Վլադ Խաչատրյանի համոզմամբ՝ շուկայում գինին ամենապահանջվածներից է:

 «2010 թվականից ի վեր այն օրեցօր հաստատվում եւ ապացուցում է որակը: Գինին արտահանում ենք մի շարք երկրներ՝ Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա, Բելգիա, Հոլանդիա, Չեխիա, Կանադա եւ այլն:  Նախատեսում ենք այն արտահանել նաեւ Ճապոնիա եւ Չինաստան»,-նշեց մարքեթինգի եւ վաճառքի մենեջերը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]