Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ընդգծելով, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ նախորդ բոլոր հանդիպումներն անցել են բաց և անկեղծ մթնոլորտում, Նախագահը հույս է հայտնել, որ հերթական այս հանդիպումը ևս իր բնույթով այդպիսին կլինի: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության հանձնառությունը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: 

Նախագահ Սարգսյանը և Հերբերտ Զալբերը մտքեր են փոխանակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների և առկա իրավիճակի շուրջ: 

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնախնդրի լուծմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու ջանքերը և վերահաստատել, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել կառուցողական քայլերը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ է ունենում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]