Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ստամբուլում կկայանա պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանի գործով դատական նիստը

Ստամբուլում կկայանա պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանի գործով դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կրոնական արժեքները նվաստացնելու» հոդվածով մեղադրվող պոլսահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանի գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Նիշանյանը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ («ժողովրդի մի մասի  կրոնական արժեքները նվաստացնելու») հոդվածով` Մուհամեդ մարգարեի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: 

Ստամբուլի, Բուրսայի և Քոնյայի դատարանները առանձին-առանձին դատական գործեր էին հարուցել Սևան Նիշանյանի դեմ 2012 թվականին իր բլոգում կատարած գրառման համար: Ստամբուլի ընդհանուր իրավասության 14-րդ դատարանը պոլսահայ լեզվաբանին դատապարտել էր 13 և կես ամսվա ազատազրկման: Նիշանյանի փաստաբանը բողոքարկել էր որոշումը, ինչից հետո դատարանը որոշում էր կայացրել միավորել տարբեր նահանգներում բացված դատական գործերը:

2014 թվականի հունվարից 11 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

Սևան Նիշանյանը Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին:

Human Rights Watch կազմակերպությունը հրապարակած զեկույցներից մեկում նշել է, որ Նիշանյանը բանտարկվել է քաղաքական հայացքների պատճառով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]