1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ Նախագահն ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահին

ՀՀ Նախագահն ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների 
եվրոպական պլատֆորմի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահ Սելեն Քրեյգի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-21-ը Երևանում պլատֆորմի 44-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել երևանյան նստաշրջանի օրակարգի շրջանակներում քննարկված թեմաների, ինչպես նաև Հայաստանի այդ ոլորտը կարգավորող մարմնի հետ եվրոպական պլատֆորմի փոխգործակցության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի լիիրավ անդամ է 2011 թվականից: Հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական խոշորագույն, հեղինակավոր և ոչ քաղաքական վերոնշյալ պլատֆորմը, որին անդամակցում է 46 երկրից թվով 52 կարգավորող մարմին, նպատակ է հետապնդում լինել հասանելի հարթակ տեղեկատվության, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության, լրատվական միջավայրի խոսքի ազատության, լավագույն փորձի փոխանակման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]