Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ըստ գիտնականների` բերանի խոռոչի մանրէները կարող են միգրենի պատճառ դառնալ

Ըստ գիտնականների` բերանի խոռոչի մանրէները կարող են միգրենի պատճառ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերանի խոռոչում եղած մանրէները կարող են միգրենի պատճառ դառնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «gazeta.ru»-ին, այս մասին գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է  «mSystems» ամսագրում:

Ըստ ուսումնասիրությունների` վերամշակված մսամթերքում, կանաչ բանջարեղենում, սրտի խնդիրների համար նախատեսված որոշ դեղամիջոցներում առկա նիտրատները կարող են վերածվել նիտրիտի բերանի խոռոչում գտնվող մանրէների պատճառով: Եթե նիտրատները թույլ չափաբաժնով անվնաս են, ապա նիտրիտները ցանկացած քանակությամբ թունավոր են: Մասնավորապես, դրանք կարող են վերածվել ազոտային օքսիդի, որը լայնացնում է արյան անոթները:

Բերանի խոռոչից վերցված փորձանմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միգրենով տառապող մարդկանց բերանում կան մեծ թվով մանրէներ, որոնք նպաստում են, որ  նիտրատները վերածվեն նիտրիտների:  

Ենթադրությունները, ըստ որոնց միկրոֆլորան նշանակալի ազդեցություն է ունենում մարդու կեսնագործունեության վրա, երկար ժամանակ գոյություն ունեն, բայց միգրենի և մանրէների աշխատանքի միջև կապը հաստատվել է առաջին անգամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]