Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի վարչապետը շրջայց է կատարել երեք կրթօջախներով

Արցախի վարչապետը շրջայց է կատարել երեք կրթօջախներով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային շրջայց է կատարել «Եզնիկ Մոզիյան» արհեստագործական ուսումնարանով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  Շուշիի մասնաճյուղով և Շուշիի տեխնոլոգիական համալսարանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործադիր իշխանության ղեկավարը, կրթուրթյան, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ շրջել է «Եզնիկ Մոզիյան» արհեստագործական ուսումնարանով, ծանոթացել փորձուսուցման արդյունքներին և տեղում մի շարք հանձնարարականներ տվել՝ նպատակաուղղված աշակերտների մասնագիտական գիտելիքների արդյունավետ օգտագործմանը:

Այնուհետև վարչապետն այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  Շուշիի մասնաճյուղ, որտեղ հանդիպել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչների հետ: Ա. Հարությունյանը կարևորել է բուհում հեռավար մեթոդներով իրականացվող դասընթացների նշանակությունը և հավելել, որ կրթության որակի շարունակական բարձրացման համատեքստում անհրաժեշտ է օգտագործել նաև սփյուռքահայ գիտնականների ներուժը՝ ներգրավելով նրանց կրթության կազմակերպման գործում: Վարչապետը հետաքրքրվել է նաև բուհի հիմնախնդիրներով և դրանց լուծման համար տվել մի շարք հանձնարարականներ:

Այցի ընթացքում վարչապետի վերջին հանդիպումը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում էր: Ներկայացնելով նորաստեղծ բուհից ունեցած իր ակնկալիքները՝     Ա. Հարությունյանը նշել է, որ ժամանակակից կրթությունը հենված է զարգացած տեխնոլոգիաների վրա  և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը պետք է լուրջ դերակատարում ունենա Արցախի տնտեսության զարգացման հեռանկարում: Նա նշել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել համալսարանի խնդիրները, և որակյալ կրթության ստեղծման համար տրվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները:  Ա. Հարությունյանը ծանոթացել է կրթության կազմակերպման համար համալսարանում ստեղծված պայմաններին և կարևորել  ինտերակտիվ լսարանների ու նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաների առկայությունը:

«Շուշին աստիճանաբար դառնում է կրթական կենտրոն, ինչի ուղղությամբ կառավարությունը հստակ քայլեր է կատարում: Համոզված եմ, որ տարիների ընթացքում աճելու է թե՛ այս կրթօջախների կրթության որակը և թե՛ նրանց դերակատարումն Արցախի տնտեսության զարգացման գործում: Կարևոր է, որ այդ ճանապարհին կիրառական գիտությունները և արդի տեխնոլոգիաների օգտագործումը լինեն կրթության կազմակերպման հիմքերում»,- իր խոսքում նշել է գործադիրի ղեկավարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]