Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Բրեստ քաղաքում լքված տներից տարհանվել է 40 միգրանտ

 Ֆրանսիայի Բրեստ քաղաքում լքված տներից տարհանվել է 40 միգրանտ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արևմտյան հատվածում գտնվող Բրեստ քաղաքի լքված տներից հոկտեմբերի 21-ին  տարհանվել է 40 միգրանտ, որից 15-ը` երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նման տեղեկատվություն է հայտնել BFMTV հեռուստաընկերությունը: Միգրանտները հիմնականում Ռումինիայից, Ալբանիայից և Մակեդոնիայից էին: Նրանք այդ լքված տներում ապրում էին ընթացիկ տարվա գարնանից:

Վերջերս տեղական շինարարական կազմակերպություններից մեկը հայտարարել էր այդ տարածքում սոցիալական բնակարանաշինության մասին: Դրանով պայմանավորված, տեղի իշխանություններն էվակուացրել են փախստականներին: Նրանցից 15-ը տեղափոխվել է ժամանակավոր կացարան, ևս 25 անձ հրաժարվել է առաջարկված կացարանից:

Հաղորդվում է, որ տարհանման ժամանակ փախստականները դիմադրություն են ցույց տվել: Մասնավորապես, նրանցից 4-ը բարձրացել են տանիք: Նրանց փրկելու համար դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության խմբերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]