1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լրագրողների 8-րդ համաժողովը քննարկել է տեղեկատվական անվտանգության խնդիրները

Լրագրողների 8-րդ համաժողովը քննարկել է տեղեկատվական անվտանգության 
խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշկատանքները հոկտեմբերի 21-ին շարունակվեցին «Տեղեկատվական անվտանգության խնդիրներն արտակարգ իրավիճակներում»  ինտերակտիվ քննարկումով, որին մասնակցում էին ոլորտի առաջատար փորձագետները:

Քննարկման մոդերատորն էր մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, կարևորելով ժամանակակից աշխարհում ռադիոյի դերը՝ որպես հուսալի տեղեկատվության աղբյուր, նշեց. «Ռադիոն եղել է, կա և մնում է տեղեկատվության տարածման ամենահուսալի, ամենակայուն համակարգերից մեկը: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակներում տեղեկատվական անվտանգության խնդիրներին՝ նշեմ, որ  այսօր մենք ունենք բավարար փորձառու և պատրաստված կադրեր, տեխնիկական միջոցներ, և եթե խոսենք ապրիլյան պատերազմի ընթացքում մեր տեղեկատվական ակտիվությունից և գործունեությունից, ապա նշեմ, որ մենք կարողացանք աշխարհի տեղեկատվական ընհանուր հոսքերի մեջ առաջ տանել, ապացուցել մեր տեսակետներն ու դիրքորոշումը, միջազգային հանրությանը ներկայացնել իրական պատկերը, և դա վկայել է միջազգային մամուլը»:

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը խոսեց այն մասին, թե ռազմաքաղաքական արտակարգ իրավիճակների ժամանակ ինչպիսի խնդիրներ կարող են ի հայտ գալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայկական սփյուռքի լրագրողական դաշտում: Նա անդրադարձավ նաև սոցիալական ցանցերում ճշգրիտ և օպերատիվ տեղեկատություն տարածելու հարցերին:

Մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանը անդրադարձ կատարեց պատերազմական իրավիճակում լրագրողների գործունեության ազատություններին և սահմանափակումներին և առաջարկեց կարգավորել ոլորտը:

Ադրբեջանական մամուլի փորձագետ Անժելա Էլիբեկովան անդրադարձավ ադրբեջանական մամուլի ստահոդ քարոզչությանն ու կեղծարարությանը հակադարձելու մեխանիզմներին և ուղիներին:

Քննարկումներից հետո տեղի ունեցան ակտիվ շահեկան քննարկումներ, մտքերի փոխանակություն:

Այնուհետև մեկնարկեց  «Հեռուստատեսության, ռադիոյի և էլեկտրոնային մամուլի համագործակցության հեռանկարները» թեմայով չորրորդ նիստը, որը  վարեցին Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, ՌԴ «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի թղթակից Աննա Կարապետյանը, Հունաստանի «Արձագանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արտո Դավթյանը:

Հունաստանի «Նոր Աշխարհ» թերթի խմբագիր Զավեն Գրիգորյանը ելույթ ունեցավ  «Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ. Հայրենի հողը, Հայրենիքը և Պետականությունը» թեմայով:

Հանրային հեռուստաընկերության 2013-2016թթ. գործունեությունը և իրականացվող բարեփոխումները համապարփակ ներկայացրեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի պատասխանատու  Էրիկ Անթառանյանը:

Նա անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության հոբելյանական 60-րդ եթերաշրջանի ընթացքում հեռուստադիտողներին ներկայացված  15 նոր հաղորդումներին, տեխնիկական ձեռքբերումներին, Հանրային հեռուստաընկերության համար տարիներ շարունակ գերխնդիր համարվող արխիվի պահպանման և թվայնացման հարցին, ինչպես նաև «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնի գործունեությանը:

Լիբանանի Ազդակ» օրաթերթի թղթակից Սիլվա Կարավարտանյանը անդրադարձավ Լրատվական համահայկական գործելաոճի հիմնահարցերիին:

Ուկրաինայի «Հայկական տեղեկատու» հանդեսի գլխավոր խմբագիր Արտեմ Կարայանը հանգամանորեն ներկայացրեց սփյուռքյան կառույցների հետ համագործակցության իրենց փորձը:

«Արևելք» կայքի լրատվական փորձը Հալեպահայերի դիմագրաված տագնապների մասին» զեկույցով հանդես եկավ «Արևելք» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սագօ Արեանը: Նա ներկայացրեց  սիրաիահայերի հիմնախնդիրների ճշմարիտ արծարծման կարևորությունը լրատվամիջոցներում:

Արգենտինայի «Նոր դարաշրջան»  թերթի գլխավոր խմբագիր Էդուարդո Նեստրո Բալյանը խոսեց Հարավային Ամերիկայում Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու,  հայ մշակույթն ու քաղաքակրթությունը պատշաճ ներկայացնելու հարցի մասին:

Ելույթ ունեցավ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի լրագրող Կարինե Ավագյանը: Նա անդրադարձավ լրատվամիջոցներում տարածված  լեզվական սխալներին և կոչ արեց առավել հետևողական լինել հայոց լեզվի հարստությունն ու ճկունությունը ըստ արժանվույն կիրառելու հարցում:

Ամփոփելով համաժողովի՝ Հայաստանում տեղի ունեցած հատվածը, նիստավար Համբիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Սփյուռքի լրատվամիջոցների հանդեպ ցուցաբերած ուշադրության, սերտ համագործակցության և նմանօրինակ համաժողովները կյանքի կոչելու համար, որոնցից յուրաքանչյուրը համահայկական տեղեկատվական դաշտի կատարելագործման, հայ լրագրողական հանրության համախմբման նոր հանգրվան է:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի երևանյան երկօրյա նիստն ավարտվեց հետաքրքիր քննարկումներով, որից հետո ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը համաժողովի մասնակիցներին բարի երթ մաղթեց դեպի պատմական Արցախ, որտեղ հոկտեմբերի 22-23-ը կշարունակվեն և կամփոփվեն համաժողովի աշխատանքները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]