1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ` լրատվամիջոցները չպետք է ֆեյսբուքյան գրառումներն ուղղակիորեն արտատպեն

Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ` լրատվամիջոցները չպետք է  ֆեյսբուքյան գրառումներն 
ուղղակիորեն արտատպեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Facebook-ը մնում է գերակա  սոցցանցերից մեկը նորությունների տարածման տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման դիտարկմամբ հանդես եկավ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Եթե նայենք այլ երկրների օրինակին, ապա կտեսնենք  տարբերություն: Հայաստանում երբեք չի եղել նորությունների համար նախատեսված որոնողական համակարգ, ինչպես օրինակ Google news-ը, որի միջոցով օգտատերը կարող է ծանոթանալ ամենաթարմ լուրերին,  ռուսալեզու նորություններ փնտրելու համար էլ կա նման համակարգ, իսկ այստեղ մենք չունենք նմանը: Մարդն էլ ալարում է եւ նորություն ստանալու համար չի այցելում  առանձին լրատվական կայքեր, այդ իսկ պատճառով մտնում է Facebook: Հայաստանում այն մնում է նորությունների հիմնական հարթակ,  մենք այլընտրանք էլ չունենք,  եւ շատ լրատվամիջոցների համար դա հանդիսանում  է դիտելիութուն ապահովելու աղբյուր, այցելուների 90 տոկոսը Facebook-ից  է: Դա նշանակում է, որ եթե Facebook-ն անջատվում է, ապա այցելուների թիվը զրոյանում է»,- ասաց փորձագետը:

Նա առանձնացրեց եւս մեկ խնդիր` կապված սոցցանցերի եւ լրատվամիջոցների փոխկապակցվածության հետ` ընդգծելով, որ դա եւս բավականին լուրջ խնդիր է:

«Մեզ մոտ ֆեյսբուքյան գրառումները որպես նորություն ենք տալիս:  Դա կարող է լինել, եթե լրագրողը լուրջ աշխատանք տանի, ինչպես օրինակ` այլ երկրներում, բայց ցավոք այստեղ լրատվամիջոցները գրառումները հենց այդպես վերցնում ու արտատպում են, ինչը մի շարք կանոնների խախտում է: Դա այդպես չպետք է լինի: Եվ վերջապես այդ գրառումը կարող է ջնջվել, այդ աղբյուրը կկորի, հետո լրատվամիջոցը պետք է բացատրություն տա»,-եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]