1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բոբ Դիլանը Նոբելյան կոմիտե է ուղարկել իր ճառի տեքստը

Բոբ Դիլանը Նոբելյան կոմիտե է ուղարկել իր ճառի տեքստը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը Շվեդիայի ակադեմիա Է ուղարկել իր նոբելյան ճառի տեքստը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մրցանակի Twitter-հաշվում:

Ճառը կընթերցվի դեկտեմբերի 10-ին կայանալիք նոբելյան ճաշկերույթի ժամանակ: Դիլանն անձամբ ներկա կլինի արդյոք, չի հաղորդվում:

Կոմիտեում նաեւ հայտարարել են, որ մրցանակաբաշխության արարողությանը ելույթ կունենա ամերիկացի երգչուիի եւ բանաստեղծուհի Փաթի Սմիթը: Նա կկատարի Բոբ Դիլանի A Hard Rain's A-Gonna Fall երգը:   

Նոյեմբերի 16-ին երաժիշտը Շվեդիայի ակադեմիային հայտնել Էր, որ չի կարողանա ժամանել գրականության գծով Նոբելյան  մրցանակի հանձնմանը՝ վկայակոչելով զբաղվածությունը եւ այլ պարտավորություններ, որոնց շուրջը համաձայնություն Է ձեռք բերվել դեռ մինչեւ դափնեկիրների անունների հայտարարումը: Դիլանն ըստ որում ափսոսանք Է հայտնել եւ ընդգծել, որ պարգեւն ընդունելը պատիվ Է իր համար:

Հոկտեմբերի 13-ին Շվեդիայի ակադեմիան Դիլանին Նոբելյան մրցանակ Է շնորհել գրականության բնագավառում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]