Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադելը Բեյոնսեի հետ պայքարելու Է «Գրեմմի»-ի համար

Ադելը Բեյոնսեի հետ պայքարելու Է «Գրեմմի»-ի համար

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհիներ Բեյոնսեն եւ Ադելը առաջադրված են «Գրեմմի» 59-րդ երաժշտական մրցանակի չորս անվանակարգերից երեքում, որն ամեն տարի շնորհվում Է Ձայնագրության ամերիկյան ակադեմիայի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել Է մրցանակի պաշտոնական կայքը:

Բեյոնսեն, որն արդեն 20 «Գրեմմի» ունի, այս տարի առաջատարն Է անվանակարգերի թվով. դրանք ինն են: Ութական անվանակարգեր ունեն Ռիհաննան, Դրեյք եւ Քանյե Ուեսթները: Մրցանակի առաջադրված արտիստների թվում են նաեւ Ջասթին Բիբերը, Արիանա Գրանդեն, Իգգի Փոփը եւ PJ Harvey-ը:

«Տարվա երգ» կատեգորիայում անվանակարգվել են Բեյոնսեի Formation կոմպոզիցիան, ինչպես նաեւ Ադելի Hello երգը, Ջասթին Բիբերի Love Yourself-ը, Մայք Պոզների I Took a Pill In Ibiza-ն եւ Լուկաս Գրեմի 7 Years-ը:

«Տարվա ալբոմ» անվանակարգում ներկայացված են Ադելի «25»-ը, Բեյոնսեի Lemonade-ը, Ջասթին Բիբերի Purpose-ը, Դրեյքի Views-ը եւ Սթերջիլ Սիմփսոնի A Sailor's Guide To Earth-ը:

«Տարվա ձայնագրություն» կատեգորիայում ներկայացված են Ադելի Hello-ն, Բեյոնսեի Formation-ը, Լուկաս Գրեմի 7 Years-ը, Ռիհաննայի Work-ը՝ Դրեյքի մասնակցությամբ եւ Twenty One Pilots խմբի Stressed Out-ը:  

Լավագույն փոփ-ալբոմի մրցանակին հավակնում են Ադելի «25»-ը, Ջասթին Բիբերի Purpose-ը, Արիանա Գրանդեի Dangerous Woman-ը, Դեմի Լովատոյի Confident-ը եւ երգչուհի Sia-ի This Is Acting-ը:

«Լավագույն նոր արտիստ» անվանակարգում հայտարարված են Քելսի Բալերինին, The Chainsmokers-ը, Chance The Rapper-ը, Մերեն Մորիսը եւ Anderson .Paak-ը:

Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունենալու 2017 թվականի փետրվարի 12-ին: «Գրեմմի»-ն համարվում Է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկը: Այն շնորհվում Է 1959 թվականից: Հաղթողներին քվեարկությամբ որոշում են ակադեմիայի անդամները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]