1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել 1.5 միլիոն հայերի կոտորածի և 1915թ. դեպքերի լիակատար պատմական արձանագրումը

ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել 1.5 միլիոն հայերի կոտորածի և 1915թ. դեպքերի լիակատար 
պատմական արձանագրումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները ընդունում է 1.5 միլիոն հայերի կոտորածի ենթարկվելու փաստը և ցանկանում է տեսնել այդ դեպքերի լիակատար պատմական արձանագրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մարկ Թոները:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը նրան հարց է ուղղել այն մասին, թե ինչու նախագահ Բարաք Օբամայի կառավարման 8 տարիների ընթացքում ադմինիստրացիան օգտագործեց ցեղասպանության բոլոր հնարավոր հոմանիշները, որը կարելի էր գտնել բառարաններում` բացառությամբ հենց «ցեղասպանություն» եզրույթի:

Ի պատասխան հարցի` Թոներն ասել է. «Այս նախագահը, այս ադմինիստրացիան, ինչպես նաև նախկինները, շարունակաբար սգացել են և ճանաչել, որ 1.5 միլիոն հայեր սպանվել են կամ մահվան երթի հանվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Մենք նաև կոչ ենք արել ամբողջությամբ և արդար կերպով ճանաչել փաստերը` կապված մահվան այդ դեպքերի հետ: Դա է շարունակում մնալ մեր քաղաքականությունը: Ես չեմ ցանկանում խորանալ տերմինաբանության մեջ կամ թե ինչպես ենք մենք դրան վերաբերում: Մենք ճանաչում ենք, որ 1,5 միլիոն հայեր են կոտորվել, և, ինչպես ասացի, ցանկանում ենք տեսնել, որ այդ փաստերը պատմականորեն ամբողջապես հաշվի են առնվեն»:

Լրագրողը փորձել է հետաքրքրվել` արդյոք Թուրքիայի հետ հարաբերություններն են պատճառ դարձել, որպեսզի ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան խուսափի «ցեղասպանություն» եզրույթից, ինչին ի պատասխան Թոներն ասել է. «Ես ասացի, թե որն է մեր քաղաքականությունը, ինչպես ենք մենք դա ընդունում: Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի կյանքերի մեծ կորուստն ու տառապանքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]