Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է Գագիկ Ծառուկյանի ինքնուրույն կերպարի վրա ստվեր չգցել

Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է Գագիկ Ծառուկյանի ինքնուրույն կերպարի վրա ստվեր 
չգցել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը աբսուրդ է համարում խոսակցությունները, թե ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն է վերադարձնում ՀՀԿ-ն: «Մենք նման հարցերով, նման խնդիրներով չենք զբաղվում: Եվ ես խնդրում եմ, որ Գագիկ Ծառուկյանի ինքնուրույն կերպարի վրա ստվեր չգցեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ ՀՀԿ-ն կհամագործակցի՞ ԲՀԿ-ի հետ, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը նման ցանկություն կհայտնի: Նրա խոսքով՝ բանակցություններից որևէ մեկը վնաս չի կրում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև հավելեց, որ քաղաքականության մեջ մշտական բարեկամներ և թշնամիներ չեն լինում: Նրա խոսքով՝ եթե որևէ ուժի հետ խնդիրներ են լինում, պետք չէ համագործակցության բոլոր եզրերը փակել:

Վահրամ Բաղդասարյանն այն կարծիքին է, որ ՀՀԿ-ն որպես իշխող ուժ պարտավոր է լսել բոլոր քաղաքական ուժերին, հաշվի նստել նրանց հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]