Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց հետախուզումից ազատվելու օրենքն ուժի մեջ է

Զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց հետախուզումից ազատվելու օրենքն 
ուժի մեջ է

ԵՐԵՎԱՆ,  7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորական ծառայությունը սահմանված կարգի խախտմամբ չանցած անձանց համար համապատասխան վճարի դիմաց հետախուզման ցուցակից դուրս գալու հնարավորություն ստեղծով օրենքը ուժի մեջ է և գործում է: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին: «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ինքս կտրականապես դեմ եմ այս լուծմանը, համարում եմ, որ պետք է անցնել զինվորական ծառայությունը,  ոչ թե դրա դիմաց գումար վճարել:Այս պահին օրենքն ուժի մեջ է, մենք դա երկարացնում ենք, երբ լրանում է դրա կիրարկման  ժամկետը: Մի քանի ամիս առաջ մարդկանց հերթական խումբը ստացել է նման տարեկետում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ միջոցները, որ ստացվում են այդ ծրագրից, շատ հստակ և թափանցիկ երևում են: Դրանք չեն կազմում շատ մեծ դրամական աջակցություն ռազմական խնդիրների լուծման համար:

Հարցին՝ շարունակելո՞ւ է գործել օրենքը, Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ հարցը կքննարկեն կառավարությունում, կզեկուցեն հանրապետության Նախագահին, և, եթե դադարել է օրենքի գործողությունը ու լինի համապատասխան քաղաքական որոշում, կներկայացնեն երկարացնելու միջնորդություն:

Վիգեն Սարգսյանը նաև պարզաբանեց, թե ինչո՞ւ է դեմ նման լուծմանը: «Դա որոշ առումով խթանում է այն մարդկանց մղումները, ովքեր մտածում են երկրից դուրս գալ մինչև 27 տարին լրանալը, հետո փողը վճարել և վերադառնալ երկիր: Ես չեմ կարող շատ մեծ ոգևորություն ապրել նման լուծման առկայության պարագայում:  Ինչո՞ւ է ընդունվել նման օրենք, կան մարդիկ, ովքեր փոքր տարիքից ապրել են արտերկրում, և որպեսզի նրանց համար չփակվի հայրենիք վերադառնալեու ճանապարհը, այսպիսի որոշում է կայացվել»,- եզրափակեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]