Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին

Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը, մարզպետարանի, Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքապետարանների, համայնքների կրթամշակութային հաստատությունների եւ այլ հիմնարկների աշխատակիցները, դպրոցականները, բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խոնարհեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված հուշաքարի մոտ հարգանքի տուրք մատուցող քաղաքացիների երթը սկսվեց առավոտյան ժամը 11-ից եւ շարունակվեց օրվա ընթացքում: Ծաղկեդրումից  հետո  Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում հարգանքի տուրքը շարունակվեց  մոմավառությամբ:

Գեղարքունյաց  թեմի առաջնորդանիստ եւ մյուս գործող եկեղեցիներում կատարվեց  մասնավոր հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից  ստացված տվյալներով՝ երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաեւ մարզի մյուս համայնքներում, կրթական հաստատությունններում: «Հայաստանին պատուհասած աղետալի երկրաշարժի վերքերը չեն սպիանում արդեն 26 երկար ու ձիգ տարի: Հետագա տասնամյակները, դարերն անգամ չեն կարողանա մեր ժողովրդի հիշողությունից ջնջել բնությունից մեզ հասցված կորուստներն ու կսկիծը: Ցավը հաղթահարելու համար ապրողներիս մնում է շարունակել ստեղծագործ ու հայրենաշինական աշխատանքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցող մի խումբ քաղաքացիներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]