Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկել է երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը նվիրված աշխատաժողովը

Երևանում մեկնարկել է երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը նվիրված 
աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 7-ին մեկնարկել է «Հայաստանում կրթության և պաշտպանության (երեխաների պաշտպանության) կլաստերի համակարգման ամրապնդում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում էին տաբեր միջազգային կազմակերպությունների և ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Երկօրյա աշխատաժողովը կազմակերպել են ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ինչպես նաև` «Save the Children» և «World Vision Armenia» կազմակերպությունները:

Աշխատաժողովը նպատակ ունի բարելավել Հայաստանում ԱԻ արձագանքման շրջանակներում հիմնական կրթության և երեխաների պաշտպանության համակարգը՝ նախանշելով հետևյալ ուղղությունները՝

Մասնակիցներին ներկայացնել երեխաների համար առանցքային հանձնառությունները մարդասիրական գործառույթներում;

Բարձրացնել գործընկերների իրազեկվածությունը՝ ԱԻ դեպքում կրթության կարևորության, երեխաների պաշտպանության և գենդերային խնդիրների վերաբերյալ;

Մշակել Աղետների կառավարման ազգային թիմի՝ կրթական և երեխաների պաշտպանության կլաստերների ԱԻ արձագանքման պլաններ:

UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդեթեյնը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշեց, որ Սպիտակի երկրաշարժին հաջորդած այս 28 տարիների ընթացքում Հայաստանը հաստատուն քայլերով առաջ է գնացել աղետների դիմակայման տեսանկյունից: Այս կարևոր առաքելության ընթացքում միջազգային կազմակերպություններն աջակցել են և շարունակում են աջակցել Հայաստանին՝ մեծ ուշադրություն դարձնելով երեխաների կրթությանը և իրազեկման բարձրացմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրուիրթը մեծապես կարևորեց երեխաների պաշտպանության հիմնահարցը՝ նշելով, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել երեխաներին արդյունավետ կրթություն ապահովելու համար: Նա ընդգծեց, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կազմակերպությունները աջակցեն ՀՀ կառավարությանը:

ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ վատթարագույն սցենարի դիտարկումը լավագույն մոտեցումն է՝ իրական աղետներին դիմակայելու կարողությունները բարձրացնելու տեսանկյունից: Նա հավելեց, որ այսօր Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցն է, երկրաշարժ, որի դասերը ուսանելի էին ոչ միայն հայերի, այլև՝ ամբողջ աշխարհի համար:

«Խորհրդային տարիներին չկար արձագանքման կայուն համակարգ: Սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը սխալ էին գնահատված: Երեխաներն իրազեկված չէին երկրաշարժի դեպքում տարրական վարքականոնների մասին: Փաստ է, որ շատերը զոհվել են ոչ թե փլուզումների հետևանքով, այլ փլատակներում առաջացած փոշու պատճառով՝ չիմանալով, որ թաշկինակի միջոցով կարող էին փրկվել՝ պարզապես պաշտպանելով շնչուղիները: Այսօր UNICEF-ը ստանձնել է երեխաների պաշտպանության և ուսումնական պատրաստվածության կարևորագույն դերը: Որպես առաջնայնություն համարելով դրպոցների կարողությունների զարգացման հարցը՝ բոլորս միասին մեծ եռանդով աշխատում ենք երեխաների պաշտպանության և իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ես մեծապես ողջունում եմ կլաստերային մոտեցումը, քանի որ այս կարևորագույն աշխատանքում բոլոր շահագրգիռ կողմերը գիտեն իրենց հստակ դերը և անելիքը: Սա էապես կբարձրացնի կատարվելիք աշխատանքի արդյունավետությունը», - եզրափակեց Ն. Գրիգորյանը:

Նշենք, որ աշխատաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև դեկտեմբերի 8-ին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]