Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը լքում են եւս 7 արտասահմանյան ընկերություններ

 Ադրբեջանը լքում են եւս 7 արտասահմանյան ընկերություններ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ երկրում 2016 թվականի սկզբից տարբեր արտասահմանյան ընկերություններ սկսել են կասեցնել իրենց ներկայացուցչությունների գործունեությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Այս անգամ իրենց ադրբեջանական ներկայացուցչությունները  փակում են 7 արտասահմանյան ընկերություններ: Դրանք են Vamed Engineering GMBH, Vipro UK Limited, Chemonics International Inc., Neu Dynasty International Group Limited, Arcotrans LLP, Ivor Promotions LLP, Champion Technologies Russia & Caspian B. V. ընկերությունները:

Արտասահմանյան ընկերությունների կողմից Ադրբեջանը լքելու հիմնական պատճառը ստեղծված խորը տնտեսական ճգնաժամն է:

Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն`ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, 2016 թվականի հունվար-նոյեմբերին փակվել են մեկ տասնյակից ավելի բանկեր:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով գոյանում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Ադրբեջանական նավթի արժեզրկումը հարվածում է այդ երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]