1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արման Թաթոյանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի նոր կայքը

Արման Թաթոյանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի նոր կայքը

ԵՐԵՎԱՆ,  7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի նորացված պաշտոնական կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացնելով կայքը, նշեց, որ միջոցառումը վերաբերում է ՄԻՊ-ի գործունեության հիմնարար սկզբունքներից մեկին՝ թափանցիկությանը և հրապարակայնույթանը։ «Սա է, որ հանդիսանում է Մարդու իրավունքների պաշտպանի ուժը և հեղինակությունը ձևավորող կարևոր գործոններից մեկը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա։ 

Թաթոյանը կարևորեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը, քանի որ գրասենյակը շատ օպերատիվ կերպով է արձագանքել իրենց խնդրանքին։ 
ՄԻՊ-ը նշեց, որ երբ պատրաստվում էր կայքը, խնդիր էր դրված, որպեսզի այն համապատասխանեցվի մարտահրավերներին և պահանջներին, որոնք այսօր առկա են:

«Այս առումով կայքը ունի նորացված հնարավորություններ։ Առաջինը՝ ճկուն  մեխանիզմն է, առցանց ՄԻՊ-ին դիմելու հնարավորությամբ, դրանից բացի այստեղ կարող եք տեսնել երեխաների իրավունքների պաշտպանության հատվածը։ Փորձել ենք երեխաների համար առավել մատչելի սկզբունքով նախատեսել բոլոր հարցերը։ Այս ամենից զատ մենք առանձին մաս ենք նվիրել հատուկ խմբերի իրավունքների պաշտպանության հետ կապված բաժիններին։ Դրանք մեզ հնարավորություն տվեցին մասնագիտացված մոտեցում ապահովել»,- հավելեց Թաթոյանը։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Արգո Ավակովը իր հերթին ասաց, որ այսօր շատ կարևոր քայլ է արվում ՄԻՊ և ԵԱՀԿ գրասենյակների միջև եղած տարիների համագործակցության համար։ «ՄԻՊ-ը ցանկացած երկրում ամենակարևոր ինստիտուտներից է։ Սիմվոլիկ է մեզ համար այն, որ այս կայքը մենք գործարկում ենք մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ»,- նշեց Ավակովը։ 

Կայքը հասանելի է լինելու 40 լեզվով, հագեցած ժամանակակից տեխնիկական լուծումներով և հարմարեցված է նաև տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար։ 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]