1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ վարչապետը Գյումրին զբոսաշրջության զարգացման համար ֆանտաստիկ քաղաք է համարում

ՀՀ վարչապետը Գյումրին զբոսաշրջության զարգացման համար ֆանտաստիկ քաղաք է 
համարում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրին ֆանտաստիկ քաղաք է զբոսաշրջության զարգացման համար: Այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում մարզի համայնքների ղեկավարների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպմանը, որին ներկա էին նաև  նախարարներ, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը  ոլորտ առ ոլորտ ներկայացրեց կատարված աշխատանքներն ու անելիքները: Խնդիրներ կան արդյունաբերության, քաղաքաշինության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում՝ այս ոլորտներին վերաբերող հարցերը, ոլորտների ներկայացուցիչներն ու համայնքների ղեկավարներն իրենք  բարձրացրերին, իսկ կրթության ու առողջապահության ոլորտներում հնարավոր խնդիրների մասին անձամբ վարչապետը խոսեց:

 Կարեն Կարապետյանը նշեց, որ անելիքներ կան բայց այդ անելիքները պետք է համակարգված բոլորի կողմից իրականացվեն: Վարչապետը նաև հավաստեց, որ պատրաստ է կանգնելու ցանկացած լավ ու համարձակ գաղափարի կողքին: «Մեր բոլորիս քայլերը պետք է կառուցվեն մեկ գաղափարի շուրջ՝ յուրաքանչյուրիս գործն է մեր երկիրը, մեր քաղաքը փոխել և դրա նախաձեռնությունը պետք է ծնվի այստեղից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարեն Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում հնչած առաջարկները և հարցերը վարչապետը հանձնարարեց ներկայացնել  համապատասխան նախարարությանը և գերատեսչությանը՝ այն վստահությամբ, որ դրանք  կքննարկվեն, իսկ լավագույները կառավարության աջակցությունը կստանան:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]