Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաշաթաղի շրջանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հիմնվել

Քաշաթաղի շրջանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հիմնվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է անվճար հիմունքներով գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, լաբորատորիայում սովորում են ինչպես Վուրգավանի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները:

 Եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված դասարաններում աշակերտներն ստանում են ժամանակակից ինժեներական կրթություն՝ սովորելով ծրագրավորման և ռոբոտաշինության հմտություններ:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են ՀՀ-ի (ներառյալ Արցախի) 194 դպրոցներում: «Արմաթում» սովորում են արդեն շուրջ 5000 դպրոցականներ: Ինժեներական այս խմբակ-լաբորատորիաները 2016-ին արժանացել են միանգամից երկու՝ «Կայուն զարգացման» և «Տեխնոլոգիական կրթության լավագույն մատակարարի» միջազգային մրցանակների:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները մասնակցում են նաև մի շարք խրախուսական միջոցառումների (Ամառային տեխնոլոգիական և «ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարներ, «ԴիջիԿոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթ, «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթներ, «Բաց խաղ» առաջնություն և այլն), որտեղ վերջիններս կիրառում են իրենց հմտություններն ու ընդգրկվում ավելի լայն և ստեղծագործական միջավայրի մեջ:

Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիան ստեղծվել է «Հայրենասեր» կազմակերպության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) համատեղ ֆինանսավորմամբ: ԻՏՁՄ-ն ներդրել է «ԴիջիԹեք» ցուցահանդեսի ժամանակ իրականացված դրամահավաքի և ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ամանորյա միջոցառման մուտքավճարների ամբողջ հասույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am