Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում 250 մլն դոլարով վաճառում են ԱՄՆ-ի ամենաթանկ տունը

Լոս Անջելեսում 250 մլն դոլարով վաճառում են ԱՄՆ-ի ամենաթանկ տունը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ամենաթանկ տունը, որի արժեքը գնահատվում Է 250 միլիոն դոլար, վաճառքի Է հանվել Լոս Անջելեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Los Angeles Times թերթին:
Հրատարակության տվյալներով՝ օվկիանոսի համայնապատկերով Բել Էյր քառահարկ շքեղ առանձնատան մակերեսը կազմում Է 3,5 հազար քառակուսի մետր: Տունն ունի 12 ննջասենյակ, 21 լոգասենյակ, երեք խոհանոց, տնային կինոթատրոն 40 հանդիսականների համար, բար լողավազանի մոտ, բոուլինգ խաղի չորս գոտի, գինու երկու մառան՝ շամպայնի եւ գինու հարյուրավոր շշերով, սեղանի թենիսի ապակե սեղան, բիլիարդի սեղաններ, ինչպես նաեւ արվեստի 130 ստեղծագործություն ամբողջ աշխարհից:   
Տան  հետ մեկտեղ գնորդը կստանա Էկզոտիկ ավտոմոբիլների հավաքակազմ, որոնց թվում կան Rolls-Royce, Bugatti եւ Allard մակնիշների ավտոմեքենաներ՝ 30 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, առանձնատան տանիքին գտնվող ուղղաթիռ, առագաստային զբոսանավ: Տունը կսպասարկեն յոթ սպասավորներ, որոնց ծառայությունները ներառված են տան գնի մեջ, գրել Է թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]