1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

"Lambada"-ի կատարողին կողոպտել ու սպանել են. Globo

"Lambada"-ի կատարողին կողոպտել ու սպանել են. Globo

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազին, որը 1989 թվականին կատարել Է "Lambada" հիթը, կողոպտել ու սպանել են: Ինչպես հունվարի 19-ին հայտնել Է Globo հեռուստաալիքը, հանցագործները նրան պատկանող հյուրանոցից տարել են 15 հազար ռեալ (շուրջ 4,5 հազար դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս պահին կալանավորված են սպանության երկու կասկածյալներ: Նրանցից մեկը՝ երգչուհուն պատկանող հյուրանոցի նախկին աշխատակից Ուոլաս Վիեյրան, խոստովանել Է գործած հանցանքը:   
Ոստիկանության կարծիքով՝ հանցագործները չԷին պատրաստվում սպանել երգչուհուն, սակայն նա կատաղի դիմադրություն Է ցույց տվել: Բացի փողից, կողոպտիչները տարել են այն ոսկե սկավառակը, որը Բրազն ստացել Էր հռչակավոր "Lambada"-ի  կատարման համար, եւ ճենապակե սպասքներ:
Երգչուհու այրված դին հունվարի լույս 19-ի գիշերը գտել են նրա սեփական ավտոմեքենայում՝ նրան պատկանող հյուրանոցի շենքի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]