Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում անկախ կինոյի «Սանդենս» փառատոնը կմեկնարկի դոպինգի մասին ֆիլմով

ԱՄՆ-ում անկախ կինոյի «Սանդենս» փառատոնը կմեկնարկի դոպինգի մասին ֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարք-Սիթիում (Յուտայի նահանգ) մեկնարկում Է ԱՄՆ-ում անկախ կինոյի «Սանդենս» խոշորագույն փառատոնը. արդեն հունվարի 20-ին նրա հանդիսականները կդիտեն «Իկար» վավերագրական ֆիլմը, որն ստեղծվել Է Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ներառված են ամերիկացի ռեժիսորների 16-ական գեղարվեստական եւ վավերագրական ժապավեններ: Փառատոնի համար նաեւ ընտրվել են գեղարվեստական կինոյի օտարերկրյա ռեժիսորների եւ դոկումենտալիստների 12-ական կինոնկարներ: 
Ընդամենը փառատոնում կցուցադրվեն 120 լիամետրաժ գեղարվեստական եւ վավերագրական  կինոնկարներ, որոնք ընտրվել են ավելի քան 4 հազար ստեղծագործություններից: 
Մրցութային ծրագրի հաղթողները կհայտարարեն հունվարի 29-ին՝ փառատոնի փակման օրը:
«Սանդենս» փառատոնն ԱՄՆ-ում անկախ կինոյի ամենահեղինակավոր ստուգատեսներից մեկն Է: Այն հիմնվել Է ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ռոբերտ Ռեսդֆորդի կողմից եւ անվանվել «Բուչ Քեսիդին եւ Սանդենս Քիդը» կուլտային վեսթեռնում Ռեդֆորդի մարմնավորված հերոսի պատվին: Ամեն տարի Փարք-Սիթիում անցկացվող փառատոնի շրջանակներում Սոլթ-Լեյք-Սիթի եւ Օգդենե դիտումների Է այցելում ավելի քան 50 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]