Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը Արցախի վարչապետին պարգևատրել է Երևանի «Զինանշան» հուշամեդալով

Տարոն Մարգարյանը Արցախի վարչապետին պարգևատրել է Երևանի «Զինանշան» 
հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Վարչապետը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով նրանց մշտական ուշադրությունը Արցախի հանդեպ: «1991 թվականին թևակոխել ենք մեր հայյրենիքի անկախության փուլը և այժմ շատ կարևոր ժամանակահատվածում ենք ապրում՝ գնահատելով անցյալը և գիտակցելով անկախության արժեքը: Ծանր է եղել մեր քսանհինգամյա ընթացքը, առերեսվել ենք բազմաթիվ մարտահրավերների ու խնդիրների, որոնք պատվով հաղթահարել ենք: Աստված տա, որ առաջիկա տարիներին մեզ հաջողվի կառուցել այնպիսի երկիր, որին արժանի են մեր սերունդները: Այդ ճանապարհին Տարոն Մարգարյանն ունի իր ներդրումը, ինչի համար ամիսներ առաջ ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Շնորհակալություն Երևանի քաղաքապետարանի թիմին՝ այս տարիների ընթացքում ձեր մշտական աշխատանքով մեզ աջակցելու և ոգևորելու համար: Հուսով եմ, որ հետագա տարիներին ավելի է ընդլայնվելու մեր համագործակցության շրջանակը, և հայրենանպաստ այլ ծրագրեր են կյանքի կոչվելու համատեղ ուժերով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Տարոն Մարգարյանը, իր և քաղաքապետարանի աշխատակիցների անունից, խորին շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության ու գնահատականի համար: «Մենք միշտ եղել ենք Ստեփանակերտի ու Արցախի կողքին և պատրաստ ենք մեր հետագա աշխատանքով հավատարիմ մնալ համագործակցության ընդլայնման սկզբունքներին և առաջիկայում ավելի շոշափելի արդյունքներ արձանագրել»,- վստահեցրել է Տ. Մարգարյանը: Հանդիպման ավարտին Ա. Հարությունյանը ԼՂՀ վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների՝ Ստեփանակերտ-Երևան համագործակցության ամրապնդման և Ստեփանակերտի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Տարոն Մարգարյանը վարչապետ Հարությունյանին պարգևատրել է Երևանի «Զինանշան» հուշամեդալով, իսկ Երևանի քաղաքապետի պատվոգրով՝ ԼՂՀ կառավարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի մի խումբ աշխատակիցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]