Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավստրալացի դայվերն ընկերացել Է շնաձկան հետ

Ավստրալացի դայվերն ընկերացել Է շնաձկան հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Պորտ-Մակուորի քաղաքում ապրող դայվերն ընկերացել Է շնաձկան հետ, որը թույլ Է տալիս իրեն գրկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Buzzfeed-ը:
Ռիկ Անդերսոնը, որը պարապմունքներ Է անցկացնում դայվինգի սեփական դպրոցում, առաջին անգամ շնաձկանը գրկել Է յոթ տարի առաջ, որպեսզի իր ուսանողներին ցույց տա, որ կենդանիները կարող են սիրալիր լինել: Անդերսոնի խոսքով՝ այն ժամանակվանից ձկան հետ այնպիսի հարաբերություններ են հաստատվել, որ շնաձուկն ինքն Է սուզվելու ժամանակ դեպի Ռիկը լողում գրկախառնվելու համար:
Անդերսոնը նախազգուշացնում Է, որ, չնայած շնաձկան հնարավոր բարեհամբուրությանը, անհրաժեշտ Է զգուշություն պահպանել: «Դրանք վայրի կենդանիներ են, եւ նրանք զգացնել կտան, եթե չեն ցանկանում, որ իրենց դիպչեն»,-ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am