Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 29,8 միլիոն դոլարի առք և վաճառք

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 29,8 միլիոն դոլարի առք և վաճառք

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ​Արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 9-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 159 մլն 232 հազար 255 դոլար 484,92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 188 մլն 137 հազար 169 ԱՄՆ դոլար 486,27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 29 մլն 849 հազար 42 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14 մլն 558 հազար 326 եվրո 512,69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 18 մլն 269 հազար 60 եվրո 517,42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 929 մլն 596 հազար 846 ՌԴ ռուբլի 8,06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 800 մլն 521 հազար 617 ՌԴ ռուբլի 8,19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

2016 թ. դեկտեմբերի  26-ից 2017 թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 111.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 191.2 մլն ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]