1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ելք» դաշինքն անցկացրեց իր անդրանիկ համաժողովը

«Ելք» դաշինքն անցկացրեց իր անդրանիկ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ձևավորված  «Ելք» դաշինքը հունվարի 21-ին անցկացրեց իր առաջին համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովին իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշեց, որ այս ընտրություններում իրենք անելու են, այն ինչը չեն արել մինչև այս:

««Ելք» դաշինքի երիտասարդների մտքի ճկունությունը, պայքարի պատրաստակամությունն ու ոգևորությունը, տարեցների փորձն ու իմաստությունը կարող են ու պիտի հաջողության երաշխիք դառնան: 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո վերջապես սրտանց ուրախություն, փոփոխություն և հույս կարող են պարգևել բոլորիս` Հայաստանում, Արցախում և սփյուռքում: Այս ընտրությունները բնույթով բացարձակ նոր են, չփորձարկված»,- ասաց նա` հավելելով, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ ընթացք կարող են ունենալ և ով, ինչ արդյունք կգրանցի առաջիկա ընտրություններին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ անհրաժեշտ կոնսենսուսի առկայության դեպքում պատրաստ են համագործակցել քաղաքական բոլոր ուժերի ու անհատների հետ։

«Հայաստանը բոլորիս երկիրն է: «Ելք»-ը, Հայաստանի ապագայի նկատմամբ պարտքի զգացումից ելնելով, պատրաստ է միավորվել արժանի ուժերի հետ, անհատների, քաղաքական մտավոր ներուժի հետ, գերակշիռ մասի աջակցության ակնկալիքով, նույն գաղափարների՝ նվիրվածության գաղափարով, ընդունելով առկա մարտահրավերները, մտնում է ընտրությունների պայքարի մեջ` համոզմունքով, որ ներկա իրավիճակից ելքեր կարող ենք գտնել»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Ելք» դաշինքը չի ստեղծվել որևէ մեկին միանալու համար, այլ ստեղծվել է միավորելու ու ներառական գործընթացներ սկսելու նպատակով: Մարուքյանի պնդմամբ` ընտրությունների միջոցով հնարավոր է Հայաստանում հասնել փոփոխությունների ու որպես նման օրինակ բերեց Վանաձորի ընտրությունները։ «Փոփոխությունները գալիս են Հայաստան և գալիս են Հայաստան «Ելք» դաշինքի միջոցով»,- ասաց Մարուքյանը։

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ «Ելք» դաշինքի միջոցով  Հայաստանի Հանրապետության  ժողովուրդը հաղթելու իրական հնարավորություն ունի: Նրա վստահեցմամբ` իրենք Հայաստանում հարյուր հազարավոր կողմնակիցներ ունեն:

«Մեր խնդիրն է, որպեսզի մեր ցանակցած քաղաքացու օգնենք, որպեսզի հասկանան՝ չկա ավելի զորեղ ուժ, քան իրենք են, քան իրենց քաղաքական կամքն է, քան իրենց քաղաքական ընտրությունն է: Մենք այստեղ ենք որպես երաշխավոր՝ ի կատար ենք ածելու ՀՀ քաղաքացիների կայացրած որոշումը»,- հայտարարեց Փաշինյանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «ԵԼՔ» անվանումով։ Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]