1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ելք» դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանը ելույթ ունեցավ խորհրդանշական երկաթե շերեփը ձեռքին

«Ելք» դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանը ելույթ ունեցավ խորհրդանշական երկաթե 
շերեփը ձեռքին

ԵՐԵՎԱ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» դաշինքի անցկացրած համաժողովին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանն ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփը ձեռքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկ Կոնջորյանը նշեց, որ իր այդ քայլը խորհրդանշում է 19–րդ դարավերջին Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հայտնի համեմատությանը, թե հայրենիքն առանց ուժեղ պետության նման է թղթե շերեփի:

«1878թ., երբ Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից, ահա այսպես նա ներկայացրեց իր տպավորությունները: «Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ եւ բերեմ մեր բաժինը: Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու մնաց հարիսայի մեջ, ես մնացի ձեռնունայն»: Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ երկաթից չէ: Իսկ, որը պետք է լինի այդ երկաթե շերեփը՝ բանա՞կը... ոչ միայն: Երկաթե շերեփը միայն հզոր տնտեսությունն ու կառավարման համակարգը չէ: Հայրենիքը առանց պետության նման է թղթե շերեփի»,- ասաց նա:

Հայկ Կոնջորյանի խոսքով`պետությունը գործիք է և ինչպես ցանկացած գործիք, եթե ճիշտ է օգտագործվում, դառնում է օգտակար, եթե սխալ, դառնում է աղետաբեր: Հայաստանի հետագա զարգացումը, ըստ երիտասարդ կուսակցականի, կախված է՝ ում ենք վստահում մեր պետությունը հարցի պատասխանից:

«Մենք կստեղծենք այնպիսի պետություն, որը ոչ թե կդառնա բեռ մարդու ուսերին, այլ կդառնա հնարավորություն ապահով ու ազատ դառնալու համար: Մենք առաջարկում ենք ելք դեպի այս երկրորդ ճանապարհը», -հայտարարեց Կոնջորյանը:

«Ելք» դաշինքին ներգրավված են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]