Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռաֆայել Նադալը 4 ժամ տևած խաղում հաղթեց Զվերևին

Ռաֆայել Նադալը 4 ժամ տևած խաղում հաղթեց Զվերևին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 9-րդ ռակետ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ավստրալիայի բաց առաջնությունում դուրս եկավ 4-րդ շրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նադալի մրցակից Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն էր: Առավել քան 4 ժամ տևած խաղում Նադալը պարտվեց առաջին սեթում, բայց հաղթեց երկրորդում: Ի վերջո իսպանացուն հաջողվեց հաղթել 4:6, 6:3, 6:7 (5:7), 6:3, 6:2  հաշվով:

Նադալի հաջորդ փուլի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մոնֆիլսն է:

«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է կոշտ կորտերի վրա Մելբուռն Պարկում 1988 թվականից։ Բաց առաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է: Կանանց մենախաղում լավագույնը Անժելիկա Քերբերինն է: «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]