1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պուտինը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփի հետ

 Պուտինը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Lenta.ru»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 
Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպումը ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ կտևի։
«Եկեք լավատես լինենք ու հուսանք, որ այդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում»,- նշել է Պեսկովը:
Նախագահի խոսնակը շեշտել է, որ առայժմ հավանական հանդիպման տեղի ու ժամանակացույցի մասին որևէ հստակություն գոյություն չունի: Միաժամանակ Պեսկովը չի բացառել, որ այդ հարցը կարող է քննարկվել Թրամփի և Պուտինի միջև մոտ ժամանակներս նախատեսվող հեռախոսազրույցի ընթացքում:
Հունվարին լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում էին մոտ ապագայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության մասին, սակայն թե՛ Սպիտակ տնից և թե՛ Կրեմլից նման լուրերը հերքվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]