Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հունվարի 22-ի միջոցառումների անոնս

 Հունվարի 22-ի միջոցառումների անոնս

Ժամը

Վայրը  

Միջոցառումներ

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

13:00-ին

Կառավարության նիստերի դահլիճում

տեղի կունենա «Հայկական վերածնունդ» կուսակցության Կանանց միության համագումարը: Համագումարին ելույթով հանդես կգա նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Համագումարի աշխատանքները լուսաբանելու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ նույն օրը` մինչև ժամը 12:30-ը: 

14:00-ին

«Հավանա» ռեստորանային համալիրում (Լենինգրադյան 1/6)

«Հավանա» համալիրը շարունակում է «Ad astra…» բարեգործական նախագիծը, այս անգամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպելով «Դրես Կոդ» միջոցառումը՝ դեսպանատան մենթորական ծրագրի շրջանակներում: Միջոցառման նպատակն է ներկայացնել ճիշտ հագնվելու արվեստը՝ կյանքի տարբեր իրավիճակներում: Միջոցառմանը բարեգործական հիմունքներով կմասնակցեն նորաձևության էքսպերտներ՝ Կարինե Դնոյանը («Ատեքս» նորաձևության կենտրոն), Լիլիթ Մարգարյանը («Լիլիթ Մարգարյան» նորաձևության կենտրոն), Արամ Նիկոլյանը («Արամ Նիկոլյան» նորաձևության կենտրոն), Լիանա Սարգսյանը («Էլ Սի» նորաձևության կենտրոն) և Լիլիթ Մելիքյանը («Տերյան» մշակույթային Կենտրոն): Միջոցառմանը հրավիրված են նաև արվեստի և մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]