1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում 2016 թվականին գործել են 27 արտադրական ձեռնարկություն

Գեղարքունիքի մարզում 2016 թվականին գործել են 27 արտադրական ձեռնարկություն

ԳԱՎԱՌ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզում 2016 թվականի տնտեսական տարում գործել են արտադրական 27 ձեռնարկություն, որոնք զբաղված են գյուղմթերքների եւ սննդի վերամշակմամբ, հանքային արդյունաբերությամբ, տարբեր նշանակության իրերի արտադրությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնից, խոշոր արտադրական ձեռնարկություններից մարզի տնտեսության մեջ էական կշիռ ունեն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»  «Աքվատիկ», «Սևանի հացի գործարան», «Հրանդ Կարապետյան», Ակունքի «Էկոկաթ», Լճաշենի «Արա-Արեգ» ընկերությունները: Նույն աղբյուրի համաձայն՝  Գեղարքունիքի մարզում ՀՆԱ-ն 2015 թվականին 2011 թվականի հետ համեմատած աճել է շուրջ 34121,8մլն դրամով կամ 15 տոկոսով:  Մարզի արդյունաբերական ձեռնարկությունների կողմից 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ թողարկվել է շուրջ 24.2 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է  110.6 տոկոսով, նույն ժամանակահատվածի հետ համեմատած որպես պատրաստի արտադրանքի իրացում՝ ընթացիկ գներով իրացվել է շուրջ 12.9 մլրդ.դրամի արտադրանք  ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ԱՊՀ երկրներում:
2017 թվականի հունվարի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում են 529  առեւտրային ձեռնարկություններ, այդ թվում՝ 2 սպառողական ապրանքների եւ 2 գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ: Նախորդ տարվա համեմատությամբ մարզում առեւտրային ձեռնարկությունների թիվն ավելացել է շուրջ 52-ով:  Միջին ամսական անվանական աշխատավարձը Գեղարքունիքի մարզում 2016 թվականի օգոստոսի տվյալներով կազմել  է 151 հազար 413 դրամ: Մարզում զբաղվածների թիվը արդյունաբերության ոլորտում կազմել է 1158 մարդ, առեւտրի ոլորտում` 857 մարդ:
Մարզում սեզոնային շուրջ 586  նոր աշխատատեղ են  բացվել շինարարության, ճանապարհաշինության եւ սեզոնային առեւտրի բնագավառում:
Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]