Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դիտորդական առաքելություն կուղարկի Արցախ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի 18 հոգուց բաղկացած կարճաժամկետ դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին կլինի Արցախում` դիտարկելու կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թցիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Արցախում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հետևելու նպատակով դիտորդական առաքելություն կուղարկի նաև ՀՀ Ազգային ժողովը: ՀՀ տարածքում գտնվող ԼՂՀ քաղաքացիները կարող են մասնակցել քվեարկությանը ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում: