Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արամ Մանուկյանը քաղաքական ուժերի մոտ Հայաստանի զարգացմանն ուղղված մոտեցումներ չի տեսնում

Արամ Մանուկյանը քաղաքական ուժերի մոտ Հայաստանի զարգացմանն ուղղված 
մոտեցումներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ առաջիկա ընտրությունների ամենաբացասական կողմն այն է, որ հավակնող քաղաքական ուժերի մոտ չկա սկզբունք, կա պարզապես չոր նպատակ՝ հայտնվելու խորհրդարանում: «Ինձ մոտ մի  զգացողություն կար, որ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները ցանկանում են մտնել քաղաքական դաշտ ցանկացած գնով, գնացքը գնում է, ու կարեւոր չէ, թե ինչպես եւ ում հետ, պետք է մտնել այդ գնացք: Հետո տեսա, որ փորձեցին դուրս գալ եւ ուրիշ դաշինքներ մտնել: Ուզում են հայտնվել մի խորհրդարանում, որտեղ վաթսուն տոկոսը ոչինչ չի անում. այդ ոչինչ չանելու մրցույթն ավելի է ուժեղացել հիմա, այսինքն՝ ծախսել միլիոններ ոչինչ չանելու համար: Մորեխի նման թռչում են տեղից տեղ միայն թե հայտնվեն այդ աթոռի վրա:  Կարծում եմ ՝սա շատ տխուր պատկեր է, որը բացասական արդյունքների կբերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդն ականատես է լինում  ոչ նորմալ մի գործընթացի եւ ավելի շատ է հիասթափվում: «Հայաստանի նախընտրական այս փուլում բացարձակ գաղափարական հայտեր չեղան. ոչ ոք չի ասում, որ լիբերալիզմ է կամ օրինակ՝ սոցիալիզմ է քարոզելու: Բոլոր քաղաքական ուժերը ասում են, թե ինչ են ուզում, մրցույթ  է գնում, թե ով ինչքան լավ բան է ուզում, եւ ոչ ոք չի ասում, թե ինչպես է դա ուզում անել: Բոլորի մոտ  խնդիրները «պետք է»-ով են սկսվում, նման պարզունակ քաղաքական այբուբեն կա: Ցավոք սրտի, այս ընտրական փուլը չարձանագրեց, թե ինչպես են քաղաքական ուժերը պատկերացնում Հայաստանի զարգացման իրենց մոտեցումները»,-եզրափակեց Արամ Մանուկյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]