Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԻՏՁՄ-ն հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթների մեկնարկը

 ԻՏՁՄ-ն հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» ու «Իրեր գտնող և տեղափոխող 
ռոբոտների» մրցույթների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» (ԱԹՍ) ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» հերթական մրցույթների գրանցումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված մրցույթների իրականացումը նպատակ ունի Հայաստանում զարգացնել ռոբոտաշինության ոլորտն ու կիրառությունը, բացահայտել լավագույն մասնագետներին և բարձրացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը:

«Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթին կարող են դիմել մինչև 19 տարեկան  մասնակիցները: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները կստանան համապատասխանաբար 700, 500 և 350 հազարական դրամ պարգև: Դիմելուվերջնաժամկետն ապրիլի 20-ն է: Սարքավորումների անհրաժեշտության դեպքում հայտը հարկավոր է լրացնել մինչև փետրվարի 28-ը:

«Անօդաչու թռչող սարքերի» մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Մինչև մարտի 16-ը դիմումի հայտ ներկայացրած մասնակիցները ԱԹՍ պատրաստման համար անհրաժեշտ դետալները կազմակերպիչների կողմից կստանան անվճար: Իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, դետալների անհրաժեշտության պարագայում` մարտի 16-ը: Մրցանակային ֆոնդը առաջին եռյակի համար կազմում է համապատասխանաբար 800, 600, և 400 հազարական դրամ: Սահմանվել է նաև 700 հազար դրամ պարգևավճար անլար վահանակներով կառավարվող լավագույն սարքի համար:

 Հայաստանում «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից: 2008թ-ից ծրագրի շրջանակում դպրոցականները ուսումնասիրում են ռոբոտաշինության հիմունքներ, իսկ 2014-ից ստեղծված ռոբոտաշինության խմբակներն աստիճանաբար արդիականացվում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ժամանակակից սարքերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]