Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպացի պատգամավորների միջազգային հետախուզմամբ` Ադրբեջանը հատում է կարմիր գիծը. Արցախի ՄԻՊ

Եվրոպացի պատգամավորների միջազգային հետախուզմամբ` Ադրբեջանը հատում է 
կարմիր գիծը. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ այցելելու համար եվրոպացի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով Ադրբեջանը հատում է կարմիր գիծը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ադրբեջանը շարունակում է Լապշինի ուղղությունը: Տեսնում է, որ Լապշինի գործն այդպես էլ չի դառնում նախադեպ: Եթե Լապշինի դեպքից հետո 5 հոգի ձեռնպահ է մնում Արցախ այցելելուց, ապա դրա փոխարեն 10 հոգու մոտ առաջանում է նոր մոտիվացիա Արցախ այցելելու համար: Եվրոպացի պատգամավորների նկատմամբ հետախուզում հայտարարելով` Ադրբեջանը փորձում վերակենդանացնել Լապշինի նախադեպը: Արցախ այցելելու, Արցախի անկախությունը ճանաչելու մասին կարծիք հայտնելու համար եվրոպացի պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելը նշանակում է հատել կարմիր գիծը»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այն խնդիրները, որոնց մասին Արցախը, Հայաստանը տարիներ շարունակ բարձրաձայնում են, իրականում Ադրբեջանի գործողություններով հաստատվում է: Նրա խոսքով, իրականում այն մարդիկ ովքեր ապրում են Արցախում, այն մարդիկ, ովքեր ցանկանում են միջազգային հանրությանը տեղեկացնել Արցախի մասին պետք է ազատ ելք ու մուտքի հնարավորություն ունենան, իրենց իրավունքները պաշտպանված լինեն:

«Եվրոպացի պատգամավորները` Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոխարիուսը, Յարոմիր Շտետինան, առաջին անգամ չէ, որ Արցախ են այցելում, առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում են արցախցու իրավունքների մասին: Նրանք մարմնավորում են արմատները չկորցրած եվրոպացու, ովքեր շարունակում են իրենց գործունեությունը: Մենք շնորհակալ ենք, որ գիտակցելով, թե Ադրբեջանը կարող է դիմել նման ոչ իրավական քայլերի, այդուհանդերձ շարունակում են իրենց գործունեությունն` ուղղված եվրոպական արժեքների պաշտպանությանն ագրեսիվ ոտնձգություններից»,-հավելեց Արցախի ՄԻՊ-ը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, թե այդ երկիրը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի` Լյուքսեմբուրգ, Էլենի Թեոխարիուսի` Կիպրոս, Յարոմիր Շտետինայի` Չեխիա, նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]