Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Apple-ը նոր ավան կբացի Կալիֆոռնիայում

Apple-ը նոր ավան կբացի Կալիֆոռնիայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուփերթինո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) Apple կորպորացիայի աշխատակիցների համար նոր ավանը կբացվի 2017 թվականի ապրիլին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին այս մասին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:    
Շուրջ 700 հազար քառակուսի մետր մակերեսով ավանի, որն ստացել Է Apple Park անվանումը, կառուցումը մտահղացվել Էր տակավին կորպորացիայի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի (1955 - 2011) օրոք: Վերջինիս անունով կկոչվի շնորհանդեսների անցկացման համար հատուկ դահլիճը, որը գտնվում Է բացման պատրաստվող համալիրում:    
Ենթադրվում Է, որ հետագայում Apple-ն իր նորույթներից մի քանիսը լրագրողներին կներկայացնի հենց այնտեղ: 
Ավանում կտեղավորվի ընկերության աշխատակիցների մի մասը (շուրջ 12 հազար մարդ), որոնց կբերեն Apple-ի՝ ոչ հեռու գտնվող կենտրոնակայանից:   
Apple-ը չի հայտնել, թե ինչ գումար Է նստել նոր համալիրի ստեղծումը, բայց, Wall Street Journal թերթի տվյալներով՝ դրա համար կարող Էր ծախսվել 3-ից մինչեւ 5 միլիարդ դոլար: Ավանում, բացի աշխատանքային մասնաշենքերից, նաեւ կգտնվեն Apple-ի ֆիրմային խանութը եւ սրճարան այցելուների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]