1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրոպացի պատգամավորների նկատմամբ հետապնդումը Ադրբեջանի քաղաքական հիստերիայի նշան է. Լարիսա Ալավերդյան

Եվրոպացի պատգամավորների նկատմամբ հետապնդումը Ադրբեջանի քաղաքական 
հիստերիայի նշան է. Լարիսա Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ այցելելու համար եվրոպացի պատգամավորների նկատմամբ միջազգային հետապնդում հայտարարելն Ադրբեջանի իշխանությունների քաղաքական հիստերիայի նշան է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու փաստին:

«Դա, իհարկե, քաղաքական հիստերիայի նշան է: Նրանք նույնիսկ իրենց լրատվամիջոցներում կեղծ թվեր էին ներկայացնում Արցախ այցելած դիտորդների մասին` ասելով, թե Լապշինի ազդեցությունն է: Բայց դրանից զատ, այս ամենը խոսում է այն մասին, թե միջազգային իրավունքի լուրջ գործիքը բարբարոսի ձեռքում ինչպես է խեղաթյուրվում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը նշեց, որ ինքն առիթ ունեցել է եվրոպացի պատգամավորների հետ շփվելու, վստահ է, որ նրանք շարունակելու են այցելել Արցախ, ինչպես դա արել են տարիներ առաջ:

«Ես չեմ կարծում, որ իրականում եվրոպացի պատգամավորները կարտահանձնվեն, սա ավելի շատ ցուցադրական, քարոզչական քայլ է: Մենք չգիտենք, թե դա ինչ ազդեցություն կունենա հետագայում, բայց ես համոզված եմ, որ այս պատգամավորները, ովքեր շատ ազնիվ, սկզբունքային գործիչ են, կշարունակեն այցելել Արցախ»,-ասաց Մարինա Գրիգորյանը:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, Ադրբեջանը խելքի չի գա: Ըստ նրա` բավական է ասենք, որ բարբարոսության ուղին բռնած պետությունը խելքի կգա: «Դա իր ոճն է, որը ձեռք է բերել 1918 թվականից: Նման դեպքերում մենք պետք է հետևողական լինենք, քաղաքական օրակարգի հարց դարձնենք: Նախաձեռնող կողմը մենք պետք է լինենք»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: Նա ընդգծեց, որ աշխատանքը պետք է տարվի բոլոր հարթակներում միասնական` քաղաքական, քարոզչական, իրավական և այլն:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ երկիրը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի` Լյուքսեմբուրգ, Էլենի Թեոխարուսի` Կիպրոս, Յարոմիր Շտետինայի` Չեխիա, նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]