Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խաղաղության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրների համար. ՀՀ և Վրաստանի վարչապետների հայտարարությունը

Խաղաղության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրների 
համար. ՀՀ և Վրաստանի վարչապետների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ստորև ներկայացվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի – Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ բարեկամ Կարեն Կարապետյանին: Ուրախ եմ, որ այսօր  հնարավորություն ունեցանք  քննարկել մի շարք  հարցեր մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ: Մենք կկարողանանք ձևավորված հարաբերություններով նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի  հետագա զարգացման ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք  հայտնել  շարունակել կանոնավոր հանդիպումները բարձր մակարդակով և նպաստել սերտ համագործակցությունը  երկու երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող գերատեսչությունների հետ: Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է մի  պետություն, որի հետ մեզ կապում են բարիդրացիական դարավոր ավանդույթները, իսկ  2017 թվականը կարևորվում է  նրանով, որ այս տարի նշվում է  երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին: Այս ընթացքում մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջև  բարեկամական հարաբերությունները և կառուցել փոխշահավետ համագործակցություն: Ընթացիկ տարվա ապրիլին  Հայաստանում  անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ և մենք  համոզված ենք, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով՝ միջազգային չափորոշիչներին և ժողովրդավարական արժեքներին համապատասխան:

Հանդիպմանը քննարկել ենք երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ ինչպես առևտրատնտեսական ոլորտում առկա վիճակը, այնպես էլ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Քննարկել   ենք    տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի  և այլ ոլորտներին վերաբերող կարևորագույն հարցեր: Հանդիպմանն առանձնահատուկ  անդրադարձել  ենք  տարածաշրջանում առկա մարտահրավերներին և  ընդգծել, որ խաղաղության ու կայունության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրների զարգացման գործում: 

ՀՀ  վարչապետն ուներ շատ հետաքրքիր առաջարկներ՝ մեր երկրների միջև տարբեր բնագավառներում համատեղ շուկայի ներուժի իրացման ուղղությամբ: Մենք այս հարցում  ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցինք և   խրախուսելու ենք  մասնավոր հատվածին, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն տարածաշրջանային կոոպերացիայի ներուժը:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը Վրաստան այցելելու համար: Կարծում եմ, որ այս պաշտոնական այցը կլինի նոր խթան երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Շնորհակալություն: 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Շնորհակալ եմ հարգելի վարչապետ: Ցանկանում եմ մեր պատվիրակության անունից  շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, ջերմ՝ բոլոր առումներով, և՛ առարկայական զրույցի, և՛  արևոտ եղանակի: Ինչպես նշեց իմ գործընկերը, եղել է շատ առարկայական զրույց  բոլոր այն ոլորտների վերաբերյալ, որոնք հետաքրքիր են  երկու երկրներին: Մենք պայմանավորվել ենք նոր լիցք տալ այդ բոլոր ուղղություններին: Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, և վստահ եմ, որ այստեղ մենք ունենք  մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի  երկիր, որտեղ կարող են ներդրում կատարել և  հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ: Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել ենք այդ ուղղությամբ առաջ շարժվել: Ավելին, մեր գործընկերներն ունեն հստակ հանձնարարականներ՝ կազմակերպել «բաց օր» Վրաստանի այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր ունեն հայկական և հարակից շուկաներում գործելու հետաքրքրություն: Օգտվելով առիթից, կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և պատիվ ունեմ պաշտոնական այցով իմ գործընկերոջը հրավիրել Երևան՝ իրեն հարմար ժամանակ, որպեսզի այն նոր ներուժը, որն  այսօր դրվում է մեր հարաբերությունների  հիմքում՝ կարողանանք զարգացնել: Համոզված եմ, որ ունենք շատ հետաքրքիր հնարավորություններ:         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]