1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 24.02.2017

 Սպասվող լրահոս. 24.02.2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

 

Այս տարի լրանում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հիմնադրման 15-ամյակը: Հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ով այս օրերին որպես դիտորդ Արցախում էր, այսօր` փետրվարի 24-ին, «Արմենպրես»-ի մամուլի սրահում կհանդիպի լրագրողների հետ: Նա կներկայացնի հանձնախմբի ձեռքբերումները, ինչպես նաև կանդրադառնա առաջիկա անելիքների:

Այսօրը բավական հագեցած է ներքաղաքական մամուլի ասուլիսներով: Թե խորհրդարանական ընտրություններին մասնակցող, թե չմասնակցող քաղաքական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներն այսօր կհյուրընկալվեն տարբեր մամուլի կենտրոններում: Նրանք կներկայացնեն իրենց դիտարկումներ ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Հագեցած օր է սպասվում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համար: Նա մեկ օրում հանդես կգա երկու մամուլի ասուլիսով` ներկայացնելով ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական նախնական հարցումների արդյունքները:

Երևանում կանցկացվի Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողով։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տարածաշրջանների պալատի նախագահ Գուն Մարիտ Հելգեսենը կներկայանան բացման խոսքով: Ժողովի նպատակն է ամփոփել Միության վերջին տարիների գործունեությունը, ներկայացնել ձեռքբերումները և 2016-2020թթ. ռազմավարությունը։ Այսօր կանցկացվի նաև «Լավագույն համայնք 2016» մրցանակաբաշխության արարողությունը։

Օրերս ՀՀ կառավորությունը որոշում կայացրեց թույլատրել ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան իրենց ներքին անձնագրերով։ Ի՞նչ կտա այս որոշումը Հայաստանի ներգնա տուրիզմի ոլորտի զարգացման համար և ի՞նչ ներուժ ունի Ռուսաստանի շուկան։ Այս և այլ հարցերին կանդրադառնան ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, «ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խմբի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը։

ՀՀ սփյուռքի նախարարությունում կներկայացվի եգիպտացի արաբ նկարչուհի Րիհամ Աֆիֆիի «Լեգենդների աշխարհում» պատկերագիրքը: Րիհամ Աֆիֆիի՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Լեգենդների աշխարհում» պատկերագրքում ներկայացված են Հայաստան կատարած երեք ուղևորությունների արդյունքում ստեղծված հայաստանյան բնանկարները: Ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Հայկյան» մրցանակաբաշխությունը: Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Հայաստանում փետրվարի 26-ին կնշվի Բարեկենդանը։ Մեծ պահքը կսկսվի փետրվարի 27-ին և կտևի մինչև ապրիլի 16-ը։ Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս.Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը կներկայացնեն տոնի խորհուրդը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]