Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երկրի բնակիչները փետրվարի 26-ին ականատես կլինեն արևի օղակաձև խավարմանը

Երկրի բնակիչները փետրվարի 26-ին ականատես կլինեն արևի օղակաձև խավարմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 26-ին Երկրի բնակիչները կկարողանան եզակի աստղագիտական երևույթի հետեւել՝ արեւի օղակաձև խավարմանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այս մասին հայտնում է Infroming-ը:

Արևի օղակաձեւ խավարումը տեղի է ունենում այն պահին, երբ երկնակամարում կրճատվում են Լուսնի եւ Երկրի մակերևույթի ստվերները: Լուսինը կծածկի արևի սկավառակի մի փոքր հատվածը, իսկ դիտելու համար հասանելի կլինի ոչ մեծ նեղ եզրը:

Խավարումն ավելի լավ նկատելի կլինի Երկրի հարավային կիսագնդի միջին եւ մերձարևադարձային լայնություններում: Այն կկարողանան տեսնել Հարավային Ամերիկայի՝ Չիլիի եւ Արգենտինայի բնակիչները: Խավարումը կդիտվի նաև հարավաֆրիկյան մի շարք երկրներում:

Այն, որ խավարումը կարելի է տեսնել միայն որոշ երկրներում, գիտնականները բացատրում են Երկրի վրա Լուսնի ստվերի մակերեսով, որը կազմում է 270 քառակուսի կիլոմետր:

Գիտնականներն զգուշացնում են, որ նման կարգի երևույթները մարդկանց ինքնազգացողության վրա ազդում են, ուստի արևի խավարման օրերին հարկ է առողջության նկատմամբ ավելի ուշադիր լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]