Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկյան ԶԼՄ-ները ներգաղթի հարցը համարել են ԱՄՆ-ի ամենակենսական հիմնախնդիրը

Ամերիկյան ԶԼՄ-ները ներգաղթի հարցը համարել են ԱՄՆ-ի ամենակենսական հիմնախնդիրը
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում միգրացիայի հարցը, որը լուրջ բանավեճ Է առաջացրել հասարակության մեջ, համարվել Է երկրի համար ներկայիս ամենակարեւոր հիմնախնդիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ բերելով CBS հեռուստաընկերության հարցախույզի տվյալները:  
«Շատ ամերիկացիներ ներգաղթի իրադրության կարգավորումն  ավելի շատ են ցանկանում, քան ներկայիս ցանկացած այլ հիմնախնդրի: Այս պահին հարցմանը մասնակցած ամերիկացիների 39 տոկոսը հավանություն  Է տալիս ներգաղթի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: Հարցվածների 55 տոկոսը հավանություն չի տալիս այս հիմնախնդրի շուրջը նախագահի գործունեությանը»,- Fox News-ի եթերում ասել Է քաղաքական մեկնաբան Բիլ Օ’Ռայլին:   
Նրա խոսքով՝ հարցման թվերը «չպետք Է զարմացնեն», քանի որ զանգվածային լրատվամիջոցներն, ամբողջությամբ վերցված, Թրամփին խստորեն քննադատում են քրեական բնույթի խախտումներ կատարած ներգաղթյալներին երկրից վտարելու վերաբերյալ նրա «ագրեսիվ կարգադրությունների» համար: Ըստ որում Օ’Ռայլին նշել Է, որ Թրամփի քննադատները նույնիսկ չեն ցանկանում նկատի առնել «քրեական» բառը, իսկ դրա փոխարեն միշտ խոսում են խաղաղ ներգաղթյալների մասին:  
Մասնավորապես, Fox News-ը հրապարակել Է Լոս Անջելեսի նախկին քաղաքագլուխ Անտոնիո Վիլարայգոսայի կարծիքը, որն ասում Է, թե «բարոյական չԷ» երեխաներին բաժանել իրենց մայրերից, որոնք իրավախախտումներ են կատարել: Նախկին քաղաքագլուխը նաեւ քննադատության Է ենթարկել այն, որ այժմ իշխանություններն ընդլայնել են իրավախախտումների քրեական ցուցակը, մասնավորապես, «սահմանի հաճախակի անցումները եւ կեղծ փաստաթղթերի օգտագործումը:     
«Այսինքն՝ նախկին քաղաքագլխի համար նորմալ Է, որ լինեն անօրինական ներգաղթյալներ: Նշանակում Է, նախկին քաղաքագլուխը սահմանի բացու՞մ Է ցանկանում»,- ասել Է Օ’Ռայլին: Նրա կարծիքով՝ նախագահ Թրամփը ցանկանում Է ԱՄՆ-ում վերականգնել օրենքի գերակայությունը, մասնավորապես, ներգաղթի բնագավառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]