Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կազմակերպիչները «Եվրատեսիլ-2017»-ի շուրջ 15 հազար տոմս են վաճառել

Կազմակերպիչները «Եվրատեսիլ-2017»-ի շուրջ 15 հազար տոմս են վաճառել

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի կազմակերպիչները, որը տեղի կունենա մայիսին Ուկրաինայում, արդեն շուրջ 15 հազար տոմս են վաճառել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն: 
«Փետրվարի 14-ին սկսվեցին տոմսերի պաշտոնական վաճառքները. առաջին տոմսը գնեց Եվրատեսիլ-2004-ի հաղթող մեր Ռուսլանան: Այսօրվա 9:30-ի (Երեւանի ժամանակով 11:30-ի) դրությամբ վաճառվել Է 14 հազար 951 տոմս աշխարհի 52 երկրների համար»,- ասել Է նա Ուկրաինայի խորհրդարանում կառավարությանը տրվող հարցերի ժամին:   
Կիրիլենկոյի խոսքով՝ տոմսերի 52 տոկոսը ձեռք Է բերվել Ուկրաինայում, իսկ 48 տոկոսը՝ արտասահմանում: Ամենից շատ վաճառվել են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, եւ Ռուսաստանում:
Ընդամենը թողարկվել Է 70 հազար տոմս: Ավելի վաղ Concert.ua-ի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ ամենաԷժան տոմսերն արժեն 8 եվրո եւ հնարավորություն են ընձեռում այցելելու փորձին, ամենաթանկերը՝ 500 եվրո եզրափակիչ շոուի համար VIP-գոտում: Եզրափակիչի աենաԷժան տոմսը, ելնելով Concert.ua-ի տեղեկատվությունից, արժե 1999 գրիվնա (70 եվրո):     
Մինչդեռ, ինչպես հայտնել Է Concert.ua-ի տնօրեն Դմիտրի Չինը, սեւ շուկայում «Եվրատեսիլի» տոմսերի արժեքը հասնում Է 40 հազար գրիվնայի (1403 եվրոյի ընթացիկ փոխարժեքով), ինչը երեք – հինգ անգամ գերազանցում Է սկզբնական  գինը: 
«Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները տեղի կունենան Ուկրաինայի մայրաքաղաքում մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր մրցասպարեզ կդառնա Միջազգային ցուցահանդեսաին կենտրոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]