Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեպի Եվրոպա ապագա գազ մատակարարողը, պակասորդ ունի ներքին շուկայում. Reuters

 Դեպի Եվրոպա ապագա գազ մատակարարողը, պակասորդ ունի ներքին շուկայում. 
Reuters

ԵՐԵՎԱՆ,  24  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանը պատրաստվում է տասնամյակի վերջին գազ արտահանել Արևմտյան Եվրոպա, սակայն սեփական կարիքները հոգալու համար ինքն է ներկրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Reuters-ը: «Ադրբեջանի տարածքում է աշխարհի ամենամեծ գազային հանքավայրերից մեկը՝ Շահ Դենիզը Կասպից ծովում, և Ադրբեջանը նախատեսում է մինչև 2020թ. գազ արտահանել Հունաստան, Իտալիա, Թուրքիա և այլ պետություններ, որոնք ուրախ կլինեն ազատվել ռուսական գազից կախվածությունից:

Անցած տարեվերջին, երբ գազը Եվրոպա հասցնելու խողովակաշարի դեռ կեսն էր կառուցվել, Ադրբեջանի պետական նավթային «Սոքար» (SOCAR) ընկերությունը հայտնեց, որ գազ է ներմուծում Իրանից: Երկու արդյունաբերական աղբյուրները վկայակոչելով՝ Reuters-ը հաղորդում է, որ գազը իրականում մատակարարվել է Թուրքմենստանից: «Նաև խոսակցություններ են պտտվում, որ եղած պակասորդը լրացնելու համար ռուսական գազ է ներկրվել»,-գրում է լրատվամիջոցը:

Ադրբեջանը տարեկան սպառում է 12 մլրդ խմ գազ և պաշտոնական տվյալներով 2016 թվականին 14 մլրդ խմ գազի պակասորդ է ունեցել: «Սոքար»-ի փոխնախագահ՝ Խոշբախտ Ուսիֆզադեն հայտնել է Reuters-ին, որ 2016թ. ընթացքում Ադրբեջանը Իրանից գնել է 286 մլն խմ գազ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե նորանոր հանքահորեր են հայտնաբերվում, և դրանց միջոցով կհաղթահարվի պակասորդի հետ կապված խնդիրը: Միևնույն ժամանակ, համաշխարհային շուկայում էներգակիրների գների անկմանը զուգահեռ՝ արժեզրկվում է ադրբեջանական մանաթը, որը փետրվարի 1-ին հասել է իր ամենացածր նիշին դոլարի նկատմամբ:

Հունվարին «Սոքար»-ը հայտարարեց, որ գազը թանկանում է ադրբեջանցիների համար, սա բարդացնում է իրավիճակը, քանի որ այդ երկրի բնակիչներն արդեն ավելի շատ են վճարում հիմնական սննդամթերքի, օրինակ՝ հացի համար:

Անցած տարի Ադրբեջանի մի շարք քաղաքներում թանկացումների և գործազրկության դեմ բողոքի ալիք բարձրացավ, որը վկաների հաղորդմամբ՝ զուգորդվեց ոստիկանության հետ բախումներով, փոխանցում է Reuters-ը:

Իշխանությունը հորից 2003 թվականին ժառանգած նախագահ Ալիևը օրերս ամրացրել է իր դիրքերը՝ փոխնախագահ նշանակելով իր կնոջը՝ Մեհրիբանին:

Reuters-ի հրապարակումից պարզ է դառնում, որ հասարակության դժգոհությունը մեծ է, սակայն շատերը գերադասում են չխոսել դրա մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am