Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «Աէրոֆլոտ Օփեն»-ի 4-րդ տուրում

Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «Աէրոֆլոտ Օփեն»-ի 4-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի ունեցան «Աէրոֆլոտ Օփեն»-ի 4-րդ տուրի պարտիաները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Աէրոֆլոտ Օփեն»-ի 4-րդ տուրում «A» խմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց, Մանուէլ Պետրոսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Տիգրան Հարությունյանը պարտվեցին:
4-րդ տուրից հետո «A» խմբի մրցաշարում հայտնվեց մրցաշարի միանձնյա առաջատար. աղյուսակը գլխավորում է «Աէրոֆլոտ Օփեն»-ի  նախորդ տարվա մրցաշարի հաղթող Եվգենի Նայերը, ով իր ակտիվում ունի 3.5 միավոր:

Սերգեյ Մովսեսյանն իր ակտիվում ունի 2 միավոր, Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Տիգրան Հարությունյանն ունի կես միավոր:

«B» խմբում Արման Միքայելյանը, Արամ Հակոբյանն ու Հովիկ Հայրապետյանը վաստակել են 3-ական միավոր և մրցաշարի 4 առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:

«C» խմբում  Արթուր Ղարագյոզյանը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր և մրցաշարի 4 առաջատարներից հետ է մնում մեկ միավորով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am