Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերին

ԿԸՀ-ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական 
ուժերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական և տարածքային ցուցակները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի մեկնարկին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված փաստաթղթերը, հայտնաբերված տեխնիկական խնդիրների մասին տեղյակ պահել կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: «Կոմունիստական կուսակցության ցուցակներում մի շարք թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը կիսատ էին, նրանց տրվել է 48 ժամ թերությունները լրացնելու համար: Կուսակցությունը ժամանակին լրացրել է թերությունները: Թերություններ են եղել նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի երկու թեկնածուի փաստաթղթերում: Նրանց նույնպես տրվել էր 48 ժամ թերությունները շտկելու համար, սակայն նրանք դա ժամանակին չեն արել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մուկուչյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 23 համար անկուսակացական  Վլադիմիր Առաքելյանի և 127 համար  «Համախմբում» կուսակցությունից Սամվել Մելիքյանի թենածության գրանցումը մերժվեց:

ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ընդհանուր առմամբ համապետական ցուցակներում ընդգրկված էր 1538 թեկնածու:  Մինչև ցուցակների գրանցումը չորս թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, մեկ թեկնածու մահացել է, երկու թեկնածուի գրանցում մերժվել է: Նա տեղեկացրեց, որ որպես թեկնածու գրանցվել է 1531 քաղաքացի:

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին  մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել  ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ»-ը,  «Ազատ դեմոկրատներ»-ը  և Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը,  «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]