1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն աստիճան է դեպի երկինք. Thrillist կայքի անդրադարձը

 Հայաստանն աստիճան է դեպի երկինք. Thrillist կայքի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Thrillist կայքը Հայաստանը ներառել այն 9 երկրների շարքում, որտեղ հնարավոր է ապրել ամսական 1000 ԱՄՆ դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայքը գրում է, որ Հայաստանում համաշխարհային հռչակ ունեցող օպերային ներկայացնումն արժե ընդամենը 6 ԱՄՆ դոլար:

«Համալսարանի շրջանավարտները խոսում են անգլերեն ավելի լավ, քան դու, իսկ շախմատը այդ երկրում ազգային ժամանցի մաս է: Նրանք արտահանում են ուղեղներ: Նորաձևությունն ու գինին լայն տարածում ունեն, իսկ միշտ բնական արտադրանքը զարմանալիորեն էժան է»,- գրում է Thrillist-ը:

Կայքը նշում է, որ Հայաստանում կարելի է գտնել ֆինանսապես հասանելի արկածներ: «Հայաստանն աստիճան է դեպի երկինք, այստեղ մեծկանյոնատիպ ճանապարհը տանում է դեպի խելացնոր Նորավանքի վանական համալիր»,- նշում է Thrillist-ը` ընդգծելով, որ տարվա մեջ 300 արևային օր ունեցող երկիրն աշխարհի լավագույն վայրերից է:

Հայաստանի հետ ցուցակում ներառվել են նաև Բոլիվիան, Ֆիջին, Գրենադան, Լաոսը, Մոնտենեգրոն, Նեպալը, Նիկարագուան, Զիմբաբվեն:

Thrillist կայքը, որի գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, հիմնվել է 2004 թվականին: Կայքի ամսական բաժանորդների թիվը հասնում է 16 միլիոնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]